ՊՍԺ-ն հայտնել է, թե ինչու են Կավանին և Պարեդեսը բաց թողել Մոնակոյի հետ հանդիպումը


13:42 , 15 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական Լիգա-1-ի 20-րդ տուրի ՊՍԺ – «Մոնակո» հանդիպումը գոլառատ ոչ-ոքի է ավարտվել՝ 3:3:

Հանդիպումը բաց են թողել Էդինսոն Կավանին և Լեանդրո Պարեդեսը: Ըստ տեղեկությունների՝ երկու ֆուտբոլիստները մոտ են փարիզյան թիմը լքելուն:

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը մանրամասնել է, թե ինչու են բացակայել ուրուգվայցի և արգենտինացի ֆուտբոլիստները: Նշվում է, որ երկուսն էլ ունեն թեթև վնասվածք և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: