«Կնոջ մարմինը ջութակի նման է. պետք է լավ երաժիշտ լինես, որ ստիպես նրան հնչել». Սելինջերի 11 հանճարեղ մտքերը, որ կսովորեցնեն սիրել ու վայելել կյանքը


18:30 , 15 հունվար, 2020

Ի՞նչը կարող է ավելի հանճարեղ լինել, քան հանճարի կողմից հնչող միտքը, որը թևեր է առնում ու թափառում սերունդների մտքերում։ Առաջարկում ենք ծանոթանալ հանճարեղ Սելինջերի ամենատպավորիչ 10 մտքերին, որոնք կսովորեցնեն սիրել ու վայելել մի անգամ յուրաքանչյուրից տրված կյանքը։ 

1. Եթե աղջիկը հանդիպման է գալիս գեղեցկացած, ո՞վ կնեղանա, որ նա ուշացել է ժամադրությունից. ոչ ոք։ 

2. Մարդ չպետք է իր վրա վերցնի այն, ինչ Աստծու համար է նախատեսված:

3. Միակ ճիշտ պատասխանը «ի՞նչ է ճիշտ» հարցին, լռությունն է:

4. Մարդիկ միշտ ուզում են վիճել, երբ լավ տրամադրություն չունեն:

5. Երբեք, ոչ մի դեպքում մի ամուսնացեք նրանց հետ, որոնք բոլորի նման են:

6. Լավ կլիներ, որ մի շարք իրեր երբեք չփոխվեին: Լավ կլիներ դրանք դնեինք ապակու տակ՝ շրջանակի մեջ և երբեք ձեռք չտայինք:

7. Կնոջ մարմինը ջութակի նման է. պետք է լավ երաժիշտ լինես, որ ստիպես նրան հնչել:

8. Վատն այն է, որ երբեմն տարբեր հիմարություններ հաճույք են պատճառում:

9. Եթե ես Աստված լինեի, չէի ուզի՝ ինձ սենտիմենտալ սիրով սիրեն, որովհետև այն չափազանց անհուսալի է:

10. Հենց տղամարդը սիրահարվում է, միանգամից հիմարանում է:

11. Գուցե մարդկանց հետ դժվար է, սակայն առանց նրանց անտանելի է։