ԵԽԽՎ-ն նոր նախագահ կընտրի ու կքննարկի Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը ձմեռային նստաշրջանում


12:39 , 15 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Հունվարի 27-ից 31-ը Ստրասբուրգում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ-ն կընտրի իր նոր նախագահին:

Վեհաժողովում ելույթներ կունենան Վրաստանի և Մոլդովայի նախագահները, Վրաստանի արտգործնախարարը, որը ներկայումս նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում։ Ելույթ կունենա նաև Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարն ու կպատասխանի պատգամավորների հարցերին:

Վեհաժողովը քննարկելու է Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև համատեղ ընթացակարգի քննարկումը՝ ի պատասխան անդամ պետության կողմից իր կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտումների, Լեհաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: