Պատվելի ու պաշտելի Դարբինյան, ինչո՞ւ չեք ուզում պատասխանել մի պարզ հարցի՝ արդյո՞ք Սամվել Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում


12:17 , 15 հունվար, 2020

Հարգելի, մեծարգո, մեծապատվելի, թանկագին, պատվելի ու պաշտելի Դարբինյան, վերջիվերջո, Արմեն ջան, ինձ կբացատրե՞ք, թե ո՞րն ա պատճառը, որ Դուք չեք ուզում պատասխանել մի շատ պարզ հարցի՝ արդյո՞ք, օրինակ, Սամվել Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում: Սա շատ պարզ հարց է ու ունի երկու պարզ պատասխան՝ «այո, կրում է» կամ «ոչ, չի կրում»: Եթե դուք իրոք համարում եք, «որ անցնող տարվա մեծագույն ձեռքբերումները տնտեսության կլանային բնույթի ապամոնտաժումն է», ապա ձեզ համար պիտի դժվարություն չհանդիսանա վերոհիշյալ հարցին պատասխանելը:

Միգուցե, ըստ Ձեզ, Ալեքսանյանը երբեք չի էլ եղել կլանային տնտեսության ներկայացուցիչ: Կարող եք հենց այդպես էլ ասել: Կամ եթե եղել է, բայց հենց էս տարի է դադարել լինելուց, կարող եք դա արձանագրել: Չեմ հասկանում՝ ո՞րն է լռության պատճառը:

Ընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ և պարոն Դարբինյանին գտնել այս հարցի պատասխանը: Ես վստահ եմ՝ իրեն պարզապես մի փոքր դուխ է պետք տալ: Խնդրում եմ, օգնեք ինձ:

#Դարբինյանը_պիտի_խոսի