Իրականում ո՞վ էր այն մարդը, որ կործանեց «Տիտանիկ» նավը. ճշմարտությունը պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի մասին


15:30 , 15 հունվար, 2020

«Տիտանիկ» նավի կործանումը մինչև օրս մնում է պատմության ամենաքննարկվող ողբերգություններից մեկը։ Ոմանք համակերպվել են, որ նավը կործանվել է այսբերգի հետ բախումից, ոմանք էլ այսօր անգամ փնտրում են այդ ողբերգությանը նպաստող նոր մեղավորների։ Այդ դեպքում իրականում ո՞վ է կործանել հսակայան ու լեգենդար նավը։ 

Ռոբերտ Հիչենս՝ բրիտանացի նավաստի, ով «Տիտանիկի» կործանման պահին գտնվում էր նրա նավի ղեկի մոտ, բայց իր թույլ տված սխալներն ավելի մեծացրին ողբերգության չափը։ 

Ամեն բան սկսվեց Ռոբերտի մանկությունից, երբ նավաստիների ընտանիքում մեծացած փոքրիկ Ռոբերտը երազում էր նավաստի դառնալու ու մի օր հսկայական մի նավով ճանապարհորդելու մասին։ Նրա երազանքի իրագործումից շատ ժամանակ չանցավ։ Շուտով Ռոբերտը հնարավորություն ստացավ վարելու «Տիտանիկը», ու դա նրան երջանկացրեց, քանի որ նա չէր էլ կանխագուշակում մոտալուտ ողբերգությունը։ 

Ականատեսները նշում են, որ Ռոբերտին լուրը հայտնելու պահին նա պանիկայի մատնվեց, որի արդյունքում անձնակազմը չկարողացավ կազմակերպել մարդկանց հանգիստ տարհանումը։ Երբ նրա օգնականները նրան խնդրեցին, որ նա հայտնի մարդկանց, որ նրանք կարողանան տեղափոխվել փոքրիկ նավակներ, Ռոբերտը չհամաձայնվեց՝ նշելով, որ դա քաոսի կվերածի ամեն ինչ։ 

Դրա փոխարեն նա ինքը տեղափոխվեց փրկարար նավակներից մեկի մեջ, որ շուտափույթ փրկի ինքն իրեն։ Սա, իհարկե, չէր կարող չանդրադառնալ նրա կարիերայի վրա։ Շատերը հենց մարդկային այդքան զոհերի մեջ մեղադրում էին Ռոբերտին, ով, շատերի կարծիքով, ուղղակի չկարողացավ ամեն բան այնպես կազմակերպել, որ մարդկային զոհերի քանակը հասցվեր նվազագույնի։ 

Ողբերգալի դեպքից հետո Ռոբերտը կարողացավ աշխատել ևս 2 փոքր նավում, սակայն դրանից հետո նրա կյանքը կործանվեց։ Կինը լքեց նրան, նա մնաց անգործ և դարձավ հարբեցող։ Հարբեցողությունը շատ արագ կործանեց նրա կյանքը։ Շուտով նա փորձեց հարբած ժամանակ սպանել իր մտերիմ ընկերներից մեկին, որից հետո էլ նրան 4 տարի տնային կալանքի դատապարտեցին։ 

4 տարի անց Ռոբերտը մահացավ լրիվ մենակ ու անմխիթար վիճակում։ Շատերը սա որակեցին որպես կարմա այն մահացածների կողմից, ովքեր անմեղորեն զոհվեցին հենց Ռոբերտի մեղքով։