Կեցցե՛ ՃՈ-ն. ոչ մի փողոց փակող անպատիժ չպետք է մնա


10:44 , 15 հունվար, 2020
Առավոտվանից մի քանի ընկերոջից ահազանգ եմ ստացել, որ ՃՈ-ն ողջ քաղաքում այս նկարի նման քողարկված ծառայություն է իրականացնում: Չգիտեմ՝ օրենքով սա թույլատրված է, թե ոչ, բայց ես ողջունում եմ ոստիկանության նմանատիպ մարտավարությունը: Բոլոր «թաքուն» օրինախախտումներ անողները պետք է պատժվեն ու զրկվեն վարորդական իրավունքից իրենց արածի նման զարտուղի ճանապարհով: Սա արդար մոտեցում է, քանի որ այ հենց էդ նույն թաքուն օրենք խախտողներն էին փողոց փակում ու մեզ այ սենց քաքը գցում: Դրանցից որևէ մեկն անպատիժ չպետք է մնա: Կեցցե՛ ՃՈ-ն, ապրեք, տղերք։
Հ.Գ. Մեքենայի համարներն հատուկ եմ փակել ու ձեզ էլ խորհուրդ կտամ օգնել ՃՈ-ին պողոսների դատաստանի հարցում: Մոտեցեք, շնորհակալություն հայտնեք նրանց: