Lego-ն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործընկերը և թողարկել է «Օլդ Թրաֆֆորդի» մոդելը


03:47 , 15 հունվար, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Lego-ի հետ համագործակցային պայմանագրի ստորագրման մասին:

Համագործակցության շրջանակներում դանիական ընկերությունը թողարկել է «Օլդ Թրաֆֆորդի» մոդելը՝ մարզադաշտի 110-ամյակի կապակցությամբ:

Մոդելը պատրաստվել է 1:600 մասշտաբով և պարունակում է 3898 դետալներ՝ ներառյալ «Երրորդության» արձանը և Մյունխենի հուշահամալիրի ժամացույցը: