Թիլ Շվայգերը դոկումենտալ ֆիլմ է նկարում Շվայնշտայգերի մասին


02:41 , 15 հունվար, 2020

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կդառնա ֆիլմի հերոս:

Դոկումենտալ ֆիլմը նկարում է հայտնի գերմանացի դերասան և ռեժիսոր Թիլ Շվայգերը: Ֆիլմը կթողարկվի Amazon Prime-ով արդեն այս տարի:

Ֆիլմը կանդրադառնա ոչ միայն Շվայնշտայգերի ֆուտբոլային կարիերային, որը նա ավարտեց անցյալ տարի, այլև նրա անձնական կյանքին:

«Բաստիանն ինձ համար բոլոր ժամանակների գերմանացի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է: Եվ նաև հիանալի մարդ: Բաստիի դեպքում սցենար գրելը շատ հեշտ էր»,- խոստովանել է Շվայգերը, ում խոսքերն է մեջբերում Die Welt-ը: