Թրամփի իմպիչմենթի գործը հունվարի 15-ին կհանձնեն սենատ


05:30 , 15 հունվար, 2020

Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործը չորեքշաբթի օրը կհանձնի սենատ, լրագրողներին հայտնել է պալատում դեմոկրատների խմբակցության ղեկավարներից մեկը՝ Հաքիմ Ջեֆրիսը:

Politico պարբերականի տվյալներով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մասնավոր հանդիպման ժամանակ ասել է, որ Թրամփի իմպիչմենթի հոդվածների սենատին հանձնելու վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ չորեքշաբթի օրը: Նա չի ներկայացրել Ներկայացուցիչների պալատի պատգամավորներից մեղադրողների անունները, հայտարարելով, ըստ պարբերականի, որ «այսօր պատրաստ չէ դա անել»:

Հանրապետականներն այժմ մտադիր են արդարացնել իրենց կուսակցության անդամ Թրամփին: