Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել նավթաքիմիական գործարանում


01:45 , 15 հունվար, 2020

Իսպանիայի Տարագոնա նահանգի (Կատալոնիայի ինքնավար համայնք) նավթաքիմիական գործարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել են քաղաքացիական պաշտպանության ծառայությունից:

«Ներկայումս հայտնի չէ՝ կան արդյոք վիրավորներ»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում Twitter-ում:

Ծառայությունը տեղի բնակիչներին խորհուրդ է տվել դուրս չգալ իրենց տներից և փակ պահել պատուհաններն ու դռները:

Հրդեհը տեսանելի է մի քանի կիլոմետրից, ինչի մասին վկայում են սոցցանցերում տարածվող տեսանյութերը: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: