Իսրայելում ձերբակալվել է ստրկության մեջ 50 կին և երեխա պահած ռաբբին


23:52 , 14 հունվար, 2020

Ոստիկանները ստուգում են իրականացրել Երուսաղեմում գտնվող շենքերից մեկում, երբ հայտնի է դարձել, որ կրոնական առաջնորդը  տարիներ շարունակ ապօրինի կերպով մարդկանց պահել է այնտեղ՝ ստիպելով նրանց ստրկական աշխատանք կատարել՝ գրում է bbc.com-ը:

Նրա ենթադրյալ զոհերը ամբողջովին մեկուսացված են եղել և չեն կարողացել կապ հաստատել հարազատների և ընկերների հետ:

60-ամյա ռաբբին ձերբակալվել է Երուսաղեմի կենտրոնում գտնվող ծայրահեղ օրթոդոքսների թաղամասում․ նա մեղադրվում է  մեկուսացված համայնք պահելու համար, որտեղ կանայք և երեխաները աշխատել են ստրկական պայմաններում՝ ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռաբբին ունեցել է ութ հանցակից: