Թրամփը պլանավորում է հավելյալ 7,2 մլրդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանի պարսպմանը


00:00 , 15 հունվար, 2020

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը: Հունվարի 13-ի երեկոյան այդ մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի ներքին պլանավորման՝ իր ստացած տվյալները:

Ինչպես նշել է հրատարակությունը, միջոցները կուղղորդվեն մինչեւ 2022 թվականի գարունը 885 մղոն (ավելի քան 1400 կիլոմետր) արգելափակոցների կառուցմանը: Այս տարվա վերջին, մասնավորապես, պլանավորվում է կառուցել շուրջ 400 միլիոն դոլար արժողությամբ տեղամասն Արիզոնայի նահանգում:

Ամերիկա-մսքսիկական սահմանի երկարությունը 3,14 հազար կիլոմետր է: Այս պահին ավարտված է 122 կիլոմետր արգելապատի կառուցումը, որը հատվածների մեծ մասում կատարված է հողի մեջ խրված պողպատե եւ երկաթբետոնե սյուների տեսքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: