Ուիլ Սմիթը խոսել է կնոջ և ռեփ կատարող Թուփաքի ընկերության ու իր խանդի մասին


23:22 , 14 հունվար, 2020

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը երկուշաբթի The Breakfast Club հաղորդման շրջանակում խոստովանել է, որ խանդում է կնոջը՝ Ջադա Փինքեթ Սմիթին ռեփ կատարող Թուփաք Շակուրի նկատմամբ:

«Նրանք երբեք սեքսուալ կապ չեն ունեցել, որովհետեւ երբ նրանք հասել էին այն տարիքի, որ դա հնարավոր լիներ, նա արդեն ինձ հետ էր: Կինս ուղղակի սիրում էր նրան: Նա կատարելության տիպար էր, բայց Ջադան ընտրել էր Fresh Prince-ին: Մենք քանիցս հայտնվել ենք միևնույն սենյակում, բայց ես չէի կարողանում խոսել նրա հետ: Եթե ես նրա հետ խոսակցություն սկսեի, նա նույնպես կխոսեր ինձ հետ: Հիմա մեծ զղջումով եմ հիշում: Այդ ժամանակ չէի կարողանում ինձ տիրապետել».- հայտնել է 51-ամյա դերասանը՝ հավելելով, որ դա իրեն խանգարել է շփվել Թուփաքի հետ:

Ջադան և Թուփաքն ընկերներ են եղել Բալթիմորի Արվեստի դպրոցում ուսանելու տարիներին:

1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգաս քաղաքում՝ լուսափորի տակ մեքենան կանգնեցնելուց հետո, անհայտ անձը հարևան մեքենայի պատուհանից կրակ է արձակել Շակուրի ուղղությամբ և փամփուշտներից չորսը հասել է նպատակակետին։ Վեց օր անց Թուփաքը մահացել է, իսկ մարդասպանը մինչ օրս անհայտ է մնում: