Վարորդները բողոքի ակցիան են իրականացնում Երևանի Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտ. ուղիղ


19:42 , 14 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Երևանի Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտ վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդներն արդեն մի քանի օր է, ինչ սպասում են իրենց հերթին:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պահանջում են վարորդներից տարածքից հանել ավտոմեքենաները, ինչին վարորդները դեմ են։

«Մարդիկ շրջանից եկել են, երրորդ օրն է՝ մեքենայի մեջ քնած են»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Վարորդները նշում են՝ հերթի պատճառներից մեկն այն է, որ ամեն մարդ իր ծանոթին է անցկացնում։