Microsoft-ը դադարեցրել Է Windows 7 օպերացիոն համակարգի տեխօժանդակումը


20:21 , 14 հունվար, 2020

Windows 7 գործառական համակարգի, որը թողարկվել Է 2009 թվականին, տեխնիկական օժանդակումը և նորացումը հունվարի 14-ից դադարեցվում են: Այդ մասին իր կայքում հայտնել Է ամերիկյան Microsoft ընկերությունը:

«10 տարի հետո Windows 7-ի օժանդակումը հունվարի 14-ից դադարեցվում Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլևս տեխնիկական օժանդակություն չի ցուցաբերի և նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ Է տվել ֆայլերի և լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով և օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը: