Նետրեբկոյի ամուսնու հայ երգչուհու հետ երգելուց հրաժարվելու մասին լուրը հերքվել է


18:00 , 14 հունվար, 2020

Տեղեկությունն, այն մասին, որ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, որը Աննա Նետրեբկոյի ամուսինն է, հրաժարվել է հայ դերասանուհի՝ Ռուզան Մանթաշյանի հետ մեկ բեմում ելույթ ունենալ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Forumopera-ն:

Նշվում է, որ տեղեկության աղբյուրը եղել է Massis Opera գործակալությունը, որը օպերային երգիչներին ներկայացնում է միջազգային մակարդակով: Նշվում է, որ Էյվազովը «այդ հարցի շուրջ երբեք ոչ մի դիտողություն չի արել»: «Դա թյուրիմացություն է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ forumopera.com-ը տեղեկացրել էր, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: