ՊՊԾ և Ոստիկանության աշխատողները խոչընդոտում են AntiFake.am-ի օպերատորի մասնագիտական աշխատանքը կառավարական առանձնատների մուտքի մոտ


13:44 , 14 հունվար, 2020

Antifake.am-ը գրում է.

Քիչ առաջ AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը հանձնարարությամբ ուղարկվել էր Կոնդի կառավարական առանձնատների մուտքի մոտ նկարահանումներ իրականացնելու համար։ Նույն վայրում AntiFake.am-ի լրագրողը նկարահանումներ է իրականացրել մոտ 1 ամիս առաջ՝ առանց խոչընդոտի (https://antifake.am/am/news/759):

Այսօր ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները, չնայած այն հանգամանքին, որ օպերատորը կրել է օպերատորական բեյջը, ոչ միայն խոչընդոտել են օպերատորի աշխատանքը և թույլ չեն տվել նկարահանումներ անել, այլ նաև պահանջել են ներկայացնել անձնական տվյալներ և հայտնել, որ պետք է բացատրություն տա ոստիկաններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ