«Ծննդյան վկայականում պիտի գրվի՝ մարդն ինչ սեռի ա». Խորհրդարանը փոփոխություններ է առաջարկում համապատասխան օրենքում


11:28 , 14 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ առաջարկվում է ծննդյան վկայականում քաղաքացու ազգանունից հետո ավելացնել «սեռը» բառը:

Նշված լրացմամբ նախատեսված տեղեկությունը դասվում է Օրենքի 23-րդ հոդվածում նախատեսված այն տեղեկությունների շարքին, որոնք պետք է նշվեն ծննդյան վկայականում՝ անկախ ծնողների փոխադարձ համաձայնությունից և ցանկությունից: Մինչդեռ գործող կարգավորմամբ երեխայի սեռի՝ ծննդի ակտի գրառման մեջ լրացնելը կախված է ծնողների փոխադարձ համաձայնությունից և ցանկությունից:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա ուսումնասիրություն առ այն, որ եթե ծննդյան պահին սեռը հնարավոր չէ որոշել, ինչ է տեղի ունենում:

«Բայց ո՞նց կարա սեռը որոշելը հնարավոր չլինի, որոշելը ո՞րն ա», - տեղից արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ