ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով


09:36 , 14 հունվար, 2020

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 08:17-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: 

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։