«Օսկար 2020». «Ջոքերն» ու «Իռլանդացին» հավակնում են դառնալ տարվա լավագույն ֆիլմ


06:48 , 14 հունվար, 2020

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» և «Մակաբույծ» ֆիլմերը:

Լավագույն ռեժիսոր անվանակարգի հավակնորդներն են Մարտին Սկորսեզեն (Իռլանդացին), Թոդ Ֆիլիպսը («Ջոքեր»), Սեմ Մենդեսը («1917»), Քվենտին Տարանտինոն («Մեկ անգամ…Հոլիվուդում») և Պոն Չժուն Հոն («Մակաբույծ»):

Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո Դի Կապրիոն (Մեկ անգամ …Հոլիվուդում), Խոակին Ֆենիքսը («Ջոքեր»),Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Ջոնաթան Փրայսը (Երկու Պապ) Օսկարի հավակնում են  «Լավագույն դերասան» անվանակարգում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Սինթիա Էրիվոն («Հարիեթ»), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Ռեն Զելվեգերը («Ջուդի»):