Ռադայի խոսնակը հանձնարարել է մշակել հայտարարություն՝ Իրանում Boeing-ի վթարի վերաբերյալ


20:52 , 13 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Գերագույն ռադայի մասնագիտացված հանձնաժողովները պետք է պատրաստեն հայտարարություն՝ կապված Իրանում «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ, համապատասխան կարգադրությունը տվել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Դմիտրի Ռազումկովը, հայտնում է РИА Новости-ն:

«Ես կցանկանայի միաժամանակ դիմել ազգային անվտանգության, պաշտպանության և միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովներին, որպեսզի հանդիպումներ անցկացնեն, արտահայտեն իրենց դիրքորոշումը, Ուկրաինայի  Գերագույն ռադայի դիրքորոշումը: Ես նաև կոչ եմ անում մեր գործընկերներին` պատրաստել Ուկրաինայի Գերագույն ռադայի բանաձևը այդ իրադարձությունների վերաբերյալ», - հանձնարարել է Ռազումկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ