Հրայր Թովմասյանը հարցաքննվե՞լ է. չեն հաստատում, բայցև չեն հերքում


19:01 , 13 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) է: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե վերջինս հարցաքննվել է:

ՀՔԾ-ից 168.am-ին ասացին, որ չեն մեկնաբանում տեղեկությունը:

Կապ հաստատեցինք նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները թույլ չեն տալիս մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Ըստ երևույթին, մամուլի տեղեկություններն Ամրամ Մակինյանը չհերքեց: