Ռ.Բադասյանի հետ փոխկապակցված անձը ԱԺ աշխատակազմում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի. ԱՀԽ-ն հրապարակել է նախնական եզրակացություն նախարարի կողմից շահերի բախման առերևույթ խախտման մասին


18:25 , 13 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը տեղեկացնում է, որ նախնական ուսումնասիրության է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է այնպիսի արարք, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն միտված գործողություններ, ինչն էլ առաջացրել է շահերի բախում՝ արգելված «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով:

Մասնավորապես, իր հաղորդմամբ Ն․Մալյանը հայտել է երեք հանգամանք, որոնք էլ ենթակա են նախնական ուսումնասիրության․

1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավելևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է անձի` նախարար դառնալուց հետո և ոչ թե առաջ։

2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցութային կարգի պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է. կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։

ԱՀ Խորհրդի կողմից նախնական ուսումնասիրության ընթացքում Ն․Մալյանի կողմից բարձրացված հարցերը համակողմանի ուսումնասիրվել են բացահայտման ենթակա հետևյալ հանգամանքների շրջանակներում․

1․ արդյո՞ք ՀՀ արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը) նախարարի նշանակվելուց հետո սկսել է զբաղվել ձեռնարկատիրական այնպիսի գործունեությամբ, որն առնչվում է նախարարի համակարգման ոլորտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ