Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հեռուստատեսությամբ հարացազրույց կտան, եթե նրանց թույլ չտան թագավորական ընտանիքից դուրս գան


18:15 , 13 հունվար, 2020

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը սպառնացել են հեռուստատեսությամբ մեծ հարցազրույց տալ, եթե նրանց թույլ չտան թագավորական ընտանիքից դուրս գալ: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի, Սասեքսի դուքսն ու դքսուհին արդեն կապվել են ամերիկյան խոշոր հեռուստաընկերությունների՝ ABC-ի, NBC-ի եւ CBS-ի հետ, ինչպես նաեւ հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ

Նշվում է, որ թագավորական ընտանիքը չի ուզում «կեղտոտ սպիտակեղենը» հրապարակել:

Աղբյուրը նաեւ նշել է, որ Մեգանը եւ Հարրին մտադիր են պատմել «իրենց պատմությունը», այդ թվում նաեւ այն մասին, որ դքսուհուն ստիպել են շատ բաների մասին լռել:

Նշվում է, որ ամուսիններն ընտանիքում բախվել են սեքսիզմի եւ ռասսիզմի դրսեւորումների հետ: