ԱՄՆ-ը պատրաստ Է Աֆղանստանից իր զորքերի մի մասը դուրս բերել նույնիսկ առանց թալիբների հետ գործարքի


19:15 , 13 հունվար, 2020

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 2020 թվականին Աֆղանստանում կրճատել ամերիկյան զորակազմի թվաքանակն՝ այնկախ այն բանից, թե Միացյալ Նահանգներին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել «Թալիբան» արմատական շարժման հետ: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենն Axios պորտալում հրապարակված հարցազրույցում:

«Մենք վերստին հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բանակցություններ ենք վարում թալիբների հետ: Աֆղանական ուժերն ավելի լավ են աշխատում, եւ, ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ի վիճակի կլինենք կրճատել մեր ռազմական ներկայությունն Աֆղանստանում, այնկախ այն բանից, թե կկնքվի արդյոք այդ գործարքը»,- ասել է նա: «Վերջին հաշվով, հենց աֆղանցիները պետք է խաղաղություն բերեն Աֆղանստան»,- եզրափակել է Օ’Բրայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: