Լիբիայի խորհրդարանի նախագահն աջակցություն է ակնկալում Եգիպտոսից ընդդեմ Թուրքիայի


00:18 , 14 հունվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է.

Լիբիայի ազգային բանակի առաջնորդ, մարշալ Խալիֆ Հաֆթարին ենթարկվող խորհրդարանի նախագահ Ագիլա Սալեհը, ելույթ ունենալով Եգիպտոսի խորհրդարանում, նշել է, որ իրենք ակնկալում են Եգիպտոսի աջակցությունը։

Սալեհը մասնավորապես նշել է. «Եթե որևէ արտաքին ուժ ներխուժում իրականացնի, ապա մենք, թերևս, ստիպված կլինենք դիմելու Եգիպտոսի զինուժի միջամտությանը»։

«Արտաքին ուժ» ասելով՝ Ագիլա Սալեհն առաջին հերթին նկատի է ունեցել Թուրքիային, որն արդեն որոշել է Հաֆթարի հակառակորդ Ազգային համաձայնության կառավարությանն օժանդակելու համար զորախումբ ուղարկել Լիբիա։

Լիբիայի խորհրդարանի ղեկավար նաև ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից չվավերացված ցանկացած պայմանագիր անվավեր է և իրենք թույլ չեն տալու Թուրքիայի ներխուժումն իրենց երկրի տարածք։