«Պետք է տարանջատենք շենքի ճակատագիրը երգչախմբի ճակատագրից». Հակոբ Կարապետյան (Video)


17:01 , 13 հունվար, 2020

Factor.am-ը գրում է.

Արամի 23-ի պատի փլուզումից հետո քաղաքապետարանը ինտենսիվ կերպով զբաղվել է տարածքի տրամադրման հարցով: Այս մասին այսօր՝ «Միջազգային ճանաչում ունեցող երգչախմբի անորոշ վիճակը, Արամի 23 և մյուս պատմշակութային շենքերի խնդիրը նոր Հայաստանում» թեմայով քննարկմանը նշեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ըստ նրա՝ երգչախմբին, օրինակ, առաջարկվել է տարածք՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ ավելի մեծ ու բարենպաստ պայմաններով, քան Արամի 23-ում էր. «Արամի 23-ի մասին խոսելիս, պետք է տարանջատենք շենքի ճակատագիրը՝ երգչախմբի ճակատագրից»:

Մանրամասները՝ տեսանյութում: