Իրանը տեղեկատվական քաղաքականությունը վերանայելու փորձեր է կատարում


16:16 , 13 հունվար, 2020
Իրանում ձևավորված սոցիալ-տնտեսական ծանր իրադրության և միջուկային համաձայնության ձախողումից հետո քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության անվստահության պայմաններում սոցիալական բնույթի յուրաքանչյուր բողոքի ակցիա շատ արագ փոխում է իր ուղղությունը: Դա տեղի ունեցավ ինչպես բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների, այնպես էլ ուկրաինական ինքնաթիռի խոցման առնչությամբ իշխանությունների դիրքորոշման կապակցությամբ օրերս տեղի ունեցած հավաքների ընթացքում: 2018թ. հունվարյան դեպքերը հաշվի առնելով՝ Իրանի կառավարությունը ներքաղաքական գործընթացների վրա արտաքին տեղեկատվական ռեսուրսների ազդեցությունը նվազեցնելու նպատակով տեղեկատվական քաղաքականությունը վերանայելու փորձեր է կատարում, որը, սակայն Իրանի պետական կառավարման բարդ համակարգի պայմաններում ոչ միշտ է, որ արդյունավետ է գործում:
Հ.Գ. Սոցիալական ցանցերում հրապարակվող տեսանյութերի համաձայն՝ այսօր ևս Թեհրանի և Սպահանի համալսարանների առջև բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: