Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. հերթական ծննդատունն է լուծարվում


15:58 , 13 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, ծննդատունը լուծարվում է։

Ծննդատան աշխատակիցներն ընդգծում են՝ հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, սակայն քանի որ 150 ծնունդ չեն ապահովել, որոշում է կայացվել լուծարել այն։

Բժիշկները պատմում են, որ տեղանքում ապրող ծննդաբերող մայրերից մեկին օրերս տեղափոխել են Երևան, քանի որ լուրեր են տարածվել, որ ծննդատունը լուծարվում է։