Նեյմար. Արժանի չէինք երեք միավորի


15:17 , 13 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում ՊՍԺ-ն չկարողացավ սեփական հարկի տակ առավելության հասնել «Մոնակոյի» նկատմամբ (3:3)։

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է այդ հանդիպման արդյունքի մասին, տեղեկացնում է O Jogon:

«Մենք ավելի լավ հանդիպում անցկացրինք, բայց չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը: Երկու դարպասապահներն էլ գերազանց սեյվեր կատարեցին: «Մոնակոն» լավ թիմ է, սակայն, եթե մենք ցանկանում ենք թոփ ակումբ դառնալ, պետք է հաղթենք այսպիսի խաղերում:

Ֆուտբոլում մանրուքներ չկան»,- նշել է բրազիլացի հարձակվողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: