Կատուն զգուշացրել է տանը գազի արտահոսքի մասին


18:45 , 10 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Սքոթների ընտանիքը վերջերս «որդեգրել է» մի կատվի, որի հետ վատ են վարվել նախորդ տերերը: Կենդանին հայտնել է իր երախտագիտությունը նոր տերերին՝ զգուշացնելով տանը գազի արտահոսքի մասին:

Ավստրալիայի Բենդիգո քաղաքում գտնվող իրենց տանը Սքոթների ընտանիքը վաղ առավոտյան քնած էր, երբ գազի արտահոսք է տեղի ունեցել:

Գազը լցվել է խոհանոց, ճաշասենյակ և միջանցք, երբ բոլորը քնած են եղել: Բարեբախտաբար, կատուն՝ Հարֆիլդը, բարձր մլավոցի շնորհիվ կարողացել է արթնացնել ընտանիքի գլխավորին՝ Քեն Սքոթին: Արդյունքում տղամարդը որդու հետ «դուրս է թռել» տանից: