Այս հնդիկ տղամարդը 1940թ.-ից մինչ այսօր ոչինչ չի ուտում և ոչինչ չի խմում, սակայն դեռ ողջ է. ինչպե՞ս է դա նրան հաջողվում


15:30 , 13 հունվար, 2020

Պրոխլադ Ջանին հնդիկ տղամարդ է, ով 1940թ.-ից սկսած հաց չի ուտում և ջուր չի օգտագործում, սակայն նա դեռ ողջ է ու շարունակում է վարել իր աշխույժ և էներգիայով լեցուն կյանքը։ Ինչպե՞ս է նման բան հնարավոր։ 

Ամեն բան սկսվել է 1940թ.-ից, երբ Պրոխլադը որբ է մնացել ու չի կարողացել հաց հայթայթել ուտելու համար։ Պրոխլադն ասում է, որ բավականին երկար ժամանակ անտառով թափառելուց հետո իրեն հայտնվել է աստվածուհին ու նշել, որ այլևս նա կարիք չունի սնվելու ու ջուր խմելու և կարող է ապրել ուղղակի արևային էներգիայով։ Այդ օրվանից սկսած, վստահեցնում է Պրոխլադը, նա ապրում է արևային էներգիայով և ոչ մի կտոր հաց ու ոչ մի կում ջուր չի օգտագործում։ 

Սակայն սկեպտիկները սրան չեն հավատում։ Նրանց կասկածները փարատելու համար բժիշկները երկու անգամ Պրոխլադին տարել են հիվանդանոց ու սկսեց հետազոտել։ Շուրջ 10 օր պառկած լինելու ընթացքում Պրոխլադը ոչինչ չի կերել ու չի խմել և չի էլ օգտվել սանհանգույցից, ինչը նրանց թույլ է տվել հաստատել տղամարդու խոսքը։ 

Սակայն կասկածամիտները սա ևս հիմք չեն ընդունում։ Նրանք նշում են, որ տղամարդն ուղղակի ստորաբար ստում է, և քանի որ նա զբաղվում է յոգայով ու յոգայի վարպետ է, նման վարպետի համար բացարձակ դժվար չէ 10 օր ապրել առանց հացի ու ջրի։ 

Պրոխլադը շարունակում է անտեսել քննադատներին ու ապրել իր սովորական առօրյայով։ Նա նշում է, որ սա աստվածային շնորհ է, և նա չի կարող ուղղակի կենտրոնանալ չարախինդ մարդկանց վրա։ 

Ամեն տարի նրան այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ ու պարզապես Հնդկաստանի բնակիչներ, ովքեր ուզում են ստանալ նրա օրհնությունն ու երկար զրուցել այս զարմանալի մարդու հետ։ Մինչ Պրոխլադը շատերը ևս հայտարարել են, որ ապրում են միայն արևային էներգիայով և չեն սնվում, սակայն նրանց սուտը վաղ թե ուշ բացահայտվել է։ Կհաջողվի՞ ինչ-որ մեկին բացահայտել այս տղամարդուն ևս՝ դժվար է ասել, քանի որ մինչ օրս Պրոխլադը կարողացել է ապացուցել իր արդարացիությունը։