Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով KIA մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. կա տուժած. Shamshyan.com


13:15 , 13 հունվար, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Գասպարյանը իր վարած KIA մակնիշի 16 24 08/01 CM ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Սուրեն Չիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: