Հանրապետության որոշ շրջաններում ձյուն կտեղա. ջերմաստիճանն էապես չի փոխվի


13:06 , 13 հունվար, 2020

Հանրապետության տարածքում՝ այսօր ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ այսօր ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: