Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը


12:47 , 13 հունվար, 2020

Այս թեման առանցքայիններից պետք է լինի ողջ տարվա ընթացքում, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության համար։

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ պետք է մշակել եւ ընդունել ԱԺ համապատասխան հայտարարություն, որն անհապաղ պետք է թարգմանել եւ հղել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։

Որպես օրինակ կարող է օգտագործվել իմ կողմից մշակված, Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված եւ 28.02.2018 ընդունված ԱԺ հայտարարությունը եւ նրանից բխած գործողությունները։