Մի լուսանկարի պատմություն` Սալվադոր Դալի


12:38 , 10 հուլիս, 2013

Սալվադոր Դալի.
Նկարն արվել է 1971թ. աշխարհահռչակ հայազգի նկարիչ Արա Գյուլերի կողմից:
Գյուլերը 1999թ. Թուրքիայում ճանաչվեց «Դարի Լուսանկարիչ»
Նրա ֆոտոարխիվը բաղկացած է 800.000 նկարներից և երևակներից:
Ինչպես հարցազրույցներից մեկում ասաց մեր հայրենակիցը՝ - «Լուսանկարիչը սովորական նկարիչ չէ, նա պետք է վազի լավագոււն կադրերի հետևից, որպեսզի ներկայացնի իրական պատկերը»:
Արա Գյուլերը ծնվել է Ստամբուլում 1928թ. հայկական ընտանիքում, սովորել է Հայկական եկեղեցուն կից դպրոցում, այնուհետ ուսումը շարունակել Ստամբուլի Համալսարանում, մասնագիտությամբ տնտեսագետ է:
Օրեր առաջ արված հարցազրույցում Գյուլերն ասաց՝ - «Երբեք չեմ թաքցրել իմ ազգությունը, հայ լինելը՝ առավելություն է»:

Գյուլերի պես հայազգի համաշխարհային մեծություններ շատ կան, սակայն մենք կամ քչերին գիտենք կամ ինչն ավելի ցավալի է՝ քչերին ենք գնահատում:

Հ.Գ. Հիշեցի Ֆռունզիկի խոսքերը՝ «Ինձ սիրեք ու գնահատեք իմ կյանքի օրոք, մահիցս հետո դա ինձ պետք չի գա»: