Սուլեյմանիի՝ Դամասկոս-Բաղդադ օդանավում գտնվելու փաստը հաստատվել է իսրայելական հետախուզական տվյալներով


09:55 , 13 հունվար, 2020
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հրապարակած նոր տվյալներով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը տվյալներ է ունեցել, որ հունվարի 3-ի գիշերը Սուլեյմանին եղել է Դամասկոս-Բաղդադ օդանավում։ Ըստ հեռուստաալիքի՝ այդ տեղեկությունը հաստատվել է իսրայելական հետախուզական տվյալներով։