Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է. ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում


02:15 , 13 հունվար, 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Գորիս-Սիսիան և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Սևան, Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Զանգակատուն-Ելփին ավտոճանապարհին ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։