Հալեպը հրթիռակոծվել է․ կան զոհեր և վիրավորներ


01:45 , 13 հունվար, 2020

Հունվարի 12-ին ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան շրջանները, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա․ կա 3 վիրավոր: Այս մասին հայտնել է «Սանա» գործակալությունը:

Arevelk.am-ի տվյալներով, հայկական թաղամասերը չեն ռմբակոծվել, այնտեղ խաղաղ իրավիճակ է տիրում։