Ինչպես պատրաստել հնդկական ամենահայտնի բլիթները


05:49 , 13 հունվար, 2020

Բաղադրիչներ

1. Ցորենի ալյուր – 1 բաժակ
2. Տաք ջուր – 3/4 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Ջուրը խառնել ալյուրի հետ, մինչև միասեռ զանգված ձևավորվի: Խմորը բաժանել 6 մասի: Գնդիկներից յուրաքանչյուրը գրտնակել, բարակ բլիթներ ստանալ:

2. Տապակը տաքացնել: Չապատի բլիթները դնել տապակի վրա: Երբ պղպջակներ առաջանան, շրջել մյուս կողմի վրա:

3. Տաք չապատիների վրա կարագ դնել և մատուցել: