Ford ընկերությունը պատուհաններ է ստեղծել կույրերի համար (Video)


04:47 , 13 հունվար, 2020

Ամերիկյան Ford ընկերությունը սարք է ստեղծել, որի շնորհիվ տեսողությունը կորցրած մարդիկ կարող են պատկերներ «տեսնել»: Այդ մասին հայտնում է Planet Today-ը:

«Feel The View» կոչվող մշակումը Ford ընկերությունն իրականացրել է Իտալիայում GTB-ի և տեղական Aedo ընկերության հետ համատեղ: Ինովացիոն տեխնոլոգիայի աշխատանքի հիմքում դրված է զգացողությունների փոխանցումը 255 թրթիռների միջոցով, որոնք ուղարկվում են ավտոմեքենայի պատուհաններին, և որոնք կույր մարդիկ կարող են զգալ հպվելիս: Հեռարձակումը սկսելու համար պահանջվում է միայն կոճակը սեղմելով ակտիվացնել սարքը, և այն կկատարի բնապատկերի լուսանկարը:

Այսպիսով, կույրերը կարող են շրջակայքի լանդշաֆտն ինչպես ամբողջությամբ գնահատել, այնպես էլ դրա առանձին օբյեկտները: