Վստրեչի Ապերը կոչ է անում չներքաշել իրեն ներքաղաքական խաղերի մեջ


19:16 , 12 հունվար, 2020

News.am-ը գրում է․

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր):

«Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում մի նյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են տարբեր անուններ, Հայաստանի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկելու ինչ-որ գործընթաց։

Զարմանալիորեն այդ նյութի մեջ նշում կա նաեւ իմ անձի մասին։

Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ, եթե ցանկություն ունենայի զբաղվել քաղաքականությամբ, դա կանեի հրապարակային, առանց ստվերային խարդավանքների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ