Boeing 737 MAX-ի համար մասեր մատակարարող ընկերությունը մոտ 3 հազար աշխատակից է կրճատել


23:00 , 11 հունվար, 2020

Spirit AeroSystems ընկերությունը, որը մատակարարում է Boeing 737 MAX օդանավի մասերի մոտ 70%-ը, ժամանակավորապես աշխատանքից ազատել է մոտ 2,8 հազար աշխատակիցների՝ տվյալ օդանավի արտադրությունը դադարեցնելու պատճառով։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

Ավելի վաղ Boeing ընկերությունը հայտարարել էր 737 MAX օդանավերի արտադրությունը դադարեցնելու որոշման մասին։

Spirit ընկերությունում գտնում են, որ վերականգնման դեպքում արտադրության մակարդակն ավելի ցածր է լինելու, քան ակնկալվում էր։

Ընկերությունում դա բացատրել են նրանով, որ Boeing-ը սկզբում պետք է իրացնի Spirit AeroSystems-ի պահեստներում եղած՝ ավելի քան 100 օդանավի համար նախատեսված մասերի հավաքածուները։

Նշվում է, որ 2,8 հազար աշխատատեղ կկրճատվի ԱՄՆ Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքի գործարանում։