Հոակին Ֆենիքսին ձերբակալել են Ջեյն Ֆոնդայի՝ կլիմայի փոփոխությունների դեմ կազմակերպած հավաքի ժամանակ


17:00 , 11 հունվար, 2020

Դերասան Հոակին Ֆենիքսին ձերբակալել են կլիմայական փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էր դերասանուհի և հասարակական ակտիվիստ Ջեյն Ֆոնդան։ Այս մասին հաղորդում է Variety-ն։

Հարյուրավոր մարդիկ են մասնակցել հավաքին, որը տեղի է ունեցել հունվարի 10-ին, Վաշինգտոնում։

Հոակին Ֆենիքսը հանդես է եկել կլիմայի փոփոխության վրա մսամթերքի և կաթնամթերքի արդյունաբերության ազդեցության վերաբերյալ ելույթով։

Բողոքի ակցիայի ընթացքում 147 մարդ է ձերբակալվել չարտոնված հավաքին մասնակցելու համար, հաղորդել են ԱՄՆ Կապիտոլիա ոստիկանությունից։