Փաշինյանն անցնում է բարոյականության բոլոր գծերը


16:41 , 11 հունվար, 2020

Վերջում պարզվելու ա, թե Ոստիկանության 7-րդ վարչության կոնկրետ որ աշխատակցի մտքով ա անցել ՍԴ դատավորների (կամ, առհասարակ, ցանկացած մեկի) անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտել ու տենց տեսագրություններ անել: Էդ գործողություն իրականացնող օպերներից բռնած ավելի վատ ձևով բումերանգի էֆեկտ են ստանալու:

Իսկ եթե դրա արդյունքում հրաժարական ներկայացրին ՍԴ դատավորները, ուրեմն՝ էդ պահից սկսած նմանատիպ կոմպրոմատներ կարելի է և անգամ պարտադիր է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և իր մերձավորների մասին (չեմ զարմանա, եթե տասնյակներով նմանատիպ տեսանյութեր լինեն): Վերջնական բարոյական գծերը անցաք սրանով, պարոնայք, ու սրա ողջ հետևանքները ձեր մաշկի վրա եք կրելու:

Հ.Գ. Խնդրում եմ ինձ չասել, որ սրանում ոստիկանությունը մեղավոր չէ, «հրաման ա եղել, կատարել են» և այլն: Եթե լուրի իսկությունը պարզվեց (իսկ ես գրեթե կասկած չունեմ, որ ճիշտ ա), ոստիկանությունն՝ իր ԺՊ-ի գլխավորությամբ, ամբողջությամբ կրում է տեղի ունեցածի բարոյական և ապագայում՝ նաև իրավական պատասխանատվությունը: