Ինչ վերաբերում է Վալվերդեի հետ կապված իրավիճակին, ապա դա պատահում է բոլոր մարզիչների հետ․ Զիդան


15:52 , 11 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսեց իր կարծիքը Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնայի» նկատմամբ «Աթլետիկոյի» տարած հաղթանակի մասին: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով: Խաղի վերջին 10 րոպեների ընթացքում մադրիդցիները խուսափեցին պարտությունից`խփելով 81-րդ և 86-րդ րոպեների ընթացքում երկու գոլ:

«Սա ֆուտբոլ է: Հանդիպման ժամանակ կար մի պահ, երբ թվում էր, թե «Բարսելոնան» կհաղթի, բայց «Աթլետիկոն» խաղը գլխիվայր շրջեց: Սա ֆուտբոլ է: Ինչ վերաբերում է Վալվերդեի հետ կապված իրավիճակին, ապա դա պատահում է բոլոր մարզիչների հետ: Ես չեմ ուզում խոսել այդ մասին: Բոլոր մարզիչները անցնում են այն ամենի միջով, ինչ նա հիմա զգում է», – մեջբերում է Զիդանին AS-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: