1994 թվականի մարտի 17-ին հայկական զինված ուժերը Արցախի երկնքում սխալմամբ խոցեցին իրանական C-130 Հերկուլես օդանավը


14:32 , 11 հունվար, 2020

1994 թվականի մարտի 17-ին հայկական զինված ուժերը Արցախի երկնքում՝ Ստեփանակերտից 10 կիլոմետր դեպի արևելք, սխալմամբ խոցեցին Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 Հերկուլես օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Թեհրան չարթերային չվերթը:

Օդանավում Մոսկվայում Իրանի դեսպանության աշխատակիցների ընտանիքների անդամներն էին, որոնք Թեհրան էին մեկնում՝ նշելու իրանական Նոր տարին՝ Նովրուզը:

Օդանավում գտնվող բոլոր 32 քաղաքացիական անձինք զոհվեցին: