Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զինվոր է վիրավորվել


13:40 , 11 հունվար, 2020
Այսօր՝ ժամը 12:25 մոտակայքում, Տավուշի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: