Նամակով քաղաքացիներին իրազեկում ենք, որ նրանք ապրում են հուշարձանային արժեք ունեցող շենքում և տեղեկացնում, թե այդ շենքի հետ կապված ինչ իրավունքներ ունեն. Արայիկ Հարությունյան


13:09 , 11 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները պարզապես տեղյակ չեն, որ բնակվում են հուշարձանային արժեք ունեցող շենքում և չգիտեն, թե այդ հուշարձանի հետ ինչպես պետք է վարվել։ Շինբարեկարգումները և ձևափոխումները հիմնականում աղճատում են հուշարձանային արժեքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով նախարարության այն նախաձեռնությունը, որով նախատեսվում է հանրային քննարկումների միջոցով մարդկանց ուշադրությունը սևեռել պատմամշակութային արժեքների այսօրինակ խնդիրներին և տարբեր իրավիճակներում դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելուն։

«Նախարարության նպատակներից է քաղաքացիներին իրազեկել հուշարձանների պահպանության և օգտագործման օրինաչափությունները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը և հավելեց, որ տեղեկատվական արշավները կլինեն շարունակական, այդ թվում՝ մարզերում։

«Նախատեսում ենք նամակագրության միջոցով հայտնել քաղաքացիներին, որ նրանք ապրում են հուշարձան շենքում և այդ շենքի հետ կապված ինչպիսի իրավունքներ և պարտավորություններ ունեն»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: