Փաստորեն, Իրանը նման ճգնաժամային իրավիճակներում «պրոմխներ» ա տալիս


12:42 , 11 հունվար, 2020
Փաստորեն, Իրանը նման ճգնաժամային իրավիճակներում «պրոմխներ» ա տալիս։ Էդ շատ վատ ա Իրանի համար հենց հարցի ռազմատեխնիկական առումով։ Դա հաստատ ի նկատի կունենան Վաշինգտոնում։ Սա մի տեսակ հոգեբանորեն թուլացնում ա Թեհրանի դիրքերը հարցի միջազգային իրավաքաղաքական տեսանկյունից, Իրանը կարող ա հայտնվի շատ ավելի անհարմար իրավիճակում։ Էդ հարցում ահագին խաղացողներ երես կթեքեն Իրանից։ Իրավական հիմքերով կմեծանա ու կընդլայնվի Իրանի նկատմամբ միջազգային ճնշումը։ Երևի սա էն դեպքերից ա, երբ տղամարդկություն ցույց տալը տեղին չէ, չնայած Իրանը միգուցե և չէր կարող չընդունել օդանավի խոցման իր սխալը միջազգային ճնշումների ներքո։